Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյան
Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ
- Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել է 1963 թ․ օգոստոսի 20-ին՝ Հազարջրիբ, Իրան։ Ավազանի անունը՝ Ռազմիկ։
1970–1974 թթ. - Արմավիրի մարզի Խանջյան գյուղի միջնակարգ դպրոց։
1974–1980 թթ. - Էջմիածնի թիվ 1 միջնակարգ դպրոց։
1980-1986 թթ. - Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան:
1981-1983 թթ. - ծառայություն խորհրդային բանակում:
- Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն
1986 թ. - սարկավագ՝ ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոսի Սանթուրյանի:
1987 թ.- կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի։
1989 թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Ասողիկ եպիսիսկոպոս Արիստակեսյանի։ Թեզ՝ «Տասնաբանյա պատվիրանները և Քրիստոս»։
2019 թ. - եպիսկոպոս՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
- Պաշտոնավարություն
1987-1988 թթ․ - «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատան վարիչ:
1988-1990 թթ․ - Տաթև վանքի վանահայր, Գորիս քաղաքի հոգևոր հովիվ:
1990-1991 թթ․ - Մայր Աթոռի հյուրընկալ:
1991-1992 թթ․ - Սյունյաց թեմի առաջնորդական փոխանորդ:
1992-1993 թթ․ - Քիշինևի (Մոլդովա) Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ:
1993-1995 թթ․ - Սամարղանդի (Ուզբեկստան) հոգևոր հովիվ:
1995-2018 թթ․ - հովվական ծառայություն Գերմանիայի հայոց թեմում (1998թթ․` Քեոլն, 1998 - 2005 թթ․` Բեռլին, 2005 - 2017թթ․` Հանաու, Բրեմեն, Համբուրգ, Հալլե, Բրաունշվայգ, Մայնց, Գիսեն, Ֆրանկֆուրտ քաղաքներ)։
2010-2018 թթ. - Գերմանիայի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ:
2018 թ. - Գերմանիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ:
2018 թ-ից. - Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ:
- Գրքեր և գիտական աշխատություններ
«Հայ Եկեղեցւոյ Սուրբ Պատարագի Խորհուրդը» 2011թ․։
«Հայաստանեայց Առաքելական Ուղղափառ Եկեղեցի» 2012թ.։